Գյումրի

Շուտով մեր ջոկատը արշավելու է Գյումրի։ Մշակութային Գյումրի ճամբարը երեք օր է լինելու։ Ես ընտանիքիս հետ եղել եմ Գյումրիում։ Շատ էի հավանել Գյումրին; Ընկերներիս հետ էլ ավելի հետաքրքիր կանցնի։ Ես ընտրել եմ Ջոկատ անիվների վրա ջոկտը, որ շատ արշավեմ։

Մի փոքր տեղեկություն Գյումրիի մասին։

Գյումրու տարածքը բնակեցվել է դեռևս հնագույն ժամանակաշրջաններից: Առ այսօր հայտնաբերված և ուսումնասիրված վաղագույն բնակավայրերը վերաբերում են Ք.ա. 3-րդ հազարամյակի սկզբներին (Մսի կոմբինատ,  Բուսաբանական այգի,  Ալեքսանդրապոլի ամրոց, Սև բերդ, Վարդբաղ): Ներկայիս Գյումրու տարածքում ստեղծված պետական առաջին կազմավորումը հիշատակվում է Մարմաշենից ոչ հեռու գտնված Ք.ա. 8-րդ դ. ուրարտական մի արձանագրության մեջ՝ Իրդանիունի անվամբ և նույնացվում է «Կումայրի» հնավայրի հետ՝ քաղաքի արևմտյան մասում, Չերքեզի ձոր կոչվող գետակի ձախ ափին:

Բնակավայրն արդեն Կումայրի անվամբ նախ հիշատակվում է 774 թ., ապա 13-րդ դ. (Կումիրի անվամբ), որից հետո մինչ 19-րդ դ. սկիզբը նրա մասին տեղեկություններ այլևս չկան:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով